Քննադատելն ամենահեշտ բանն է, առավել ևս էն մարդկանց համար, ովքեր ընդհանրապես հեռու են ֆուտբոլից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

 

տռռեգտեռգ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հավաքականի՝ 0-9 հաշվով կրած պարտությանն ու հավաքականին քննադատողներին.

«Տպավորություն է՝ մարդիկ սպասում են՝ երբ պիտի հավաքականը պարտվի, որ սկսեն խոսալ ու էդ անում են շատ ժամանակ էն մարդիկ, ովքեր կյանքում չգիտեն ինչ է ֆուտբոլը, երբեք չեն եղել դրա մեջ: Ես միշտ հավաքականի կողքին եմ: Քննադատելն ամենահեշտ բանն է, առավել ևս էն մարդկանց համար, ովքեր ընդհանրապես հեռու են ֆուտբոլից։ Մենք միասին կարող ենք փոխել մեր ֆուտբոլը ու առհասարակ մեր երկիրը, որովհետև բացի նախանձությունից ու վատը կամեցողից ուրիշ բան չկա»,- գրել է Մանուչարյանը:

--00--ՍԳ