Գիշեր-ցերեկ Արցախով ենք զբաղված, ի՞նչ են ուզում՝ զո՞րք մտցնենք. Վիգեն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

«Տագնապալից տրամադրություն պետք չէ ձևավորել, թե հեսա-հեսա պատերազմ է, Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունի, բայց ամեն օր պետք է տնտեսապես և բանակով ուժեղանալ, համախմբվել և պատրաստ լինել պատերազմի, գործ ունենք նենգ թշնամու հետ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված այն հայտարարությանը, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ցուցաբերել:

«Ադրբեջանի վարքագիծը անհանգստություններ է առաջացնում, մենք պատերազմի շահագրգռված չենք, պետք է միջազգային կառույցների հետ աշխատել: Ադրբեջանը՝ հաղթողի կարգավիճակով, տեսնելով, որ ռազմական բախումները մեզ ձեռնտու չեն, փորձում է շատ կորզել, բայց մեր կողմից կկանխվի»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է, պատգամավորը նշեց. «Ի՞նչ է նշանակում Արցախից ձեռքերը լվացել են, ի՞նչ են ուզում՝ զորք մտցնե՞նք Արցախ, գիշեր-ցերեկ Արցախով ենք զբաղված: Ոմանց համար Արցախն անձնական հարցերը լուծելու համար է, մեզ համար այդպես չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում։