Վարչապետը վանաձորցիների համար աշխատանք է գտել կարի 2 ֆաբրիկաներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 8, 24News

Thumbnail

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել իտալահայ գործարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես, հիմա Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ եւ ավելի մաքուր աշխատավարձով:

Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»,- գրել է վարչապետը։