Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի  ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Բրյուսելում: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպում էր անցկացրել Միշելի հետ՝ ներկայացնելով նրան Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

--00--ԱՀ