Թրեյսին ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալել է ՀՀ արդարադատության համակարգի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

 

gsf

Դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի արդարադատության համակարգի ներկայացուցիչներին և իրավագիտության ուսանողներին, որոնք հյուրընկալվել են ԱՄՆ դեսպանատանը՝ մասնակցելու «Կանայք և արդարադատությունը» կլոր սեղան քննարկմանը. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթև Սուջյանը ներկայացրեցին մասնագիտական հաջողությունների հասնելու իրենց անցած ուղին, իսկ ուսանողները կիսեցին իրենց խոհերը մասնագիտական կայացման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների մասին»,- ասված է հաղորդագրությունում:
 

--00--ՍԳ