Ֆուտբոլային հանդիպում՝ «Իմ քայլ»-ն ընդդեմ կառավարության. կմասնակցի Փաշինյանը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում անցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակադեմիայի դահլիճում պատրաստվում են կառավարության անդամների հետ ֆուտբոլ խաղալ: Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ:

Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ֆուտբոլի սիրահար է, նաև մշտապես քարոզել է առողջ ապրելակերպ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից փորձեց ճշտել՝ արդյոք իրենք են ֆուտբոլային այդ խաղի կազմակերպիչը, եւ Ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում արդյոք կիրակի է անցկացվելու խաղը, սակայն նա հերքեց մեր տեղեկությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում