ՌԴ ՊՆ-ն Կիևին է մեղադրել Կրամատորսկի կայարանին հրթիռով հարվածելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

նկար

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե առավոտյան Կրամատորսկի կայարանին «Точка-У» հրթիռով հարվածել են ուկրաինական զինված ստորաբաժանումները՝ հերքելով նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ռուսական կողմին հնչեցված մեղադրանքները։

«Ոչ մի կրակային խնդիր ապրիլի  8-ին Կրամատորսկ քաղաքում ռուսական զինված ուժերը չեն կատարել և չեն ծրագրել։ Հատուկ ընդգծենք, որ «Точка-У» տակտիկական հրթիռները, որոնց բեկորները հայտնաբերվել են, օգտագործվում են ուկրաիանական բանակի կողմից», - ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։

--00—ԼՄ