Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կմեկնարկեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

l-0x0wh-786x458z-1 (2).jpeg

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը:

Լավրովն իր խոսքում ասել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կմեկնարկեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

--00--ՀԶ