ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեղյալ են համարել ԵԱՀԿ Մինսկի եռակողմ համանախագահությունը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ելնելով իրենց ռուսատյաց վերաբերմունքից, չեղյալ են համարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ։ Այս մասին ուրբաթ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերվում է Մինսկի խմբին, ես չգիտեմ, թե ինչ է լինելու այդ ֆորմատի հետ, որովհետև մեր ֆրանսիացի և ամերիկացի այսպես կոչված գործընկերներն իրենց հակառուսական մոլուցքի մեջ, փորձելով չեղարկել ամեն ինչ, ինչ կապված է ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում մեզ հետ շփվել այդ հարթակում։ Սա իրենց իրավունքն է, եթե իրենք պատրաստ են զոհել հայկական կողմի շահերը, դա իրենց ընտրությունն է», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ