Ուկրաինական պատերազմը Փաշինյանին հնարավորություն է տալիս գնալ զիջումների՝ միֆական խաղաղության դիմաց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

«Ադրբեջանական սպառնալիքի տակ սահմանազատման ցանկացած պայմանագիր ՀՀ-ի շահից չի բխելու, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը չի նշանակում, որ հարմար պահի Ադրբեջանը չի հարձակվելու ՀՀ-ի վրա, առավել ևս, երբ բանաձևից հանվում է Արցախը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով սահմանազատման և խաղաղության գործընթաց սկսելու վերաբերյալ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արցախի հարցը հնարավոր չէ լուծել, ցանկացած առարկություն դառնալու է պայմանագիրը խախտելու պատրվակ և պատերազմ սկսելու առիթ: Իշխանությունը խաղաղության խոստումի դիմաց հանձնում է Արցախը՝ հիմք դնելով ՀՀ-ում նոր պատերազմի: ՌԴ-ի ուշադությունն Ուկրաինայում Փաշինյանին հնարավորություն է տալիս զիջումների գնալ՝ միֆական խաղաղության թղթի դիմաց»,- ավելացրեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։