Արցախում իրավիճակը 180º կարող է փոխվել, Ադրբեջանը կոպիտ սխալներ է գործում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ադրբեջանը կարմիր գծեր է հատում, այսպես շարունակվելու դեպքում Արցախում կարող է իրավիճակ փոխվել։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ 

Անդրադառնալով Ալիև-Փաշինյան բրյուսելյան հանդիպմանը՝ Բաբայանը նշել է, որ սա առավելապես առնչվում էր Հայաստան-Ադրեբեջան հարաբերություններում առկա հարցերին, և «դա է պատճառը, որ Արցախի հարցը չի քննարկվել»։

Բանախոսը ևս մեկ անգամ նշել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա նշանակում է կատաստրոֆա։

Մանրամասները՝ տեսանյութում։