Չեմ զարմանա, եթե Միրզոյանն այդ պահին Լավրովից է տեղեկացել, որ Մինսկի խումբ այլևս չկա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Հայկական դիվանագիտությունը պետք է ամեն կերպ աշխատի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելու համար, եթե, իսկապես, Փարիզն ու Վաշինգթոնը խնդիրներ են ստեղծում՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով չցանկանալով աշխատել ռուսական կողմի հետ: Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«2014 թ-ից երեք գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Եվրոպան՝ որպես հավաքական մարմին և Ռուսաստանը, ինչքան էլ հակամարտում էին, միևնույն է, դա չէր անդրադառնում Մինսկի խմբի ձևաչափի վրա: Սա արվում էր պաշտոնական Երևանի ջանքերի շնորհիվ», - ասաց նա:

Ըստ քաղաքագետի, այս խնդիրը հնարավոր կլինի լուծել հիմա, սակայն հիմա հարցը ոչ թե երեք համանախագահների, այլ Ադրբեջանի իշխանությունների մեջ է, որովհետև նրանք բացահայտ վիրավորական ձևով են խոսում այդ ֆորմատի մասին:

«Չեմ բացառում, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ՌԴ-ի հետ հակամարտության ֆոնի ներքո փորձում են խուսափել թուրք-ադրբեջանական այ այս տոնին պատասխանելուց», - հավելեց նա:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարի համոզմամբ, Մինսկի խմբի պահպանումը բխում է բացառապես հայկական կողմի շահերից: 

«Այստեղ պետք է իսկապես հստակեցում, Լավրովի հայտարարությունից ամբողջական մեկ օր է անցել, սակայն Հայաստան իշխանությունները դեռ չեն ասել մեր հանրությանը, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի կողմից նման խնդիր չկա: Ժամանակը բավարար էր, որպեսզի մեկնաբանություններ կորզեին երկու երկրների արտաքին գերատեսչություններից, և այդ հարցը դրանով փակվեր: Բայց միայն ասել, որ դա Լավրովի ընկալումն էր և այլն… Չեմ կարծում, որ Լավրովն այն քաղաքական գործիչն էր, որ կարող էր սխալ հասկանալ Արևմուտքից ստացված ազդակները: Պետք չի նման գնահատականներ տալ, պետք է իսկապես աշխատել ու փրկել այդ ֆորմատը», - հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ