ԵՄ-ն դարձել է ՆԱՏՕ-ի տնտեսական բաժինը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Աշխարհ

Եվրամիությունը վերածվել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի տնտեսական բաժնի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ժոզեպ Բորելի այցին Կիև և այն հայտարարությունը, որ Ուկրաինայի ճակատագիրը պետք է վճռվի մարտի դաշտում:

«Մեզ մնում է փաստել, որ Եվրամիությունը ՆԱՏՕ-ի տնտեսական բաժինն է դարձել», - ասել է նա: