Փաստորեն, տիկին Աննան ճիշտ էր ասում, տղաները զոհվեցին հանուն ոչնչի. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Փաստորեն, տիկին Աննան ճիշտ էր ասում․ տղաները զոհվեցին հանուն ոչնչի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախի հարցը Բրյուսելում փակվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը գոնե կյանքում մի անգամ պետք է տղամարդկություն ունենա և ճշմարտությունն ասի։ 

Ըստ Զոհրաբյանի՝ Փաշինյանն Արցախը գցել է ռուս խաղապահների գրպանը ու Ադրբեջանի հետ խաղաղության է գնում, իսկ ՔՊ-կանները փաբերում խոստովանում են, որ պարտվել ենք, Ադրբեջանն ինչ ուզի, պետք է զիջենք։

Մանրամասները՝ տեսանյութում։