Ձեր ամուր բազկի շնորհիվ թշնամուն խաղաղություն եք պարտադրում․ Օսիպյանը՝ դիրք մեկնողներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է ճանապարհել պետական սահմանի մարտական դիրքեր։

Վալերիյ Օսիպյանը բարի ծառայություն է մաղթել սահման մեկնողներին և ասել․ «Ձեր ամուր բազկի, ձեր անձնավեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում։ Մենք հպարտ ենք ձեզնով»։

Սահման մենկող ոստիկանները, ավանդույթի համաձայն, աղոթել են և  երդվել անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: