ՀՀ վարչապետը նոր որոշումներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

timthumb.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքէջը։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ ու 22-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) վճիռների և որոշումների կատարման վարչության պետ Արփինե Առաքելյանին, գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Անահիտ Հարությունյանին և գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանին 2022 թվականի ապրիլի 25-28-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ ամփոփ դատավճիռների կազմման նոր ընթացակարգին և առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով:

2. Գործուղվող աշխատողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի(այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին, գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին, գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ Կարինե Գևորգյանին, գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանին և գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության պետ Արմինե Սարգսյանին 2022 թվականի ապրիլի 17-23-ը ներառյալ գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին՝ ապրիլի 17-20-ը) և Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի՝ ապրիլի 20-23-ը ներառյալ)՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում իրականացվելիք ուսուցողական այցին մասնակցելու նպատակով:

2. Գործուղվող աշխատողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) և Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի ապրիլի 25-28-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով:

2. Եղիշե Կիրակոսյանի և Լիպարիտ Դրմեյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

--00--ՀԶ