Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի Կաննի փառատոնի կինոշուկային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

gsf

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցում է մայիսի 17-25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային, որտեղ կունենա տաղավար (Palais 1, Booth N 23.04)։ Այս մասին ասված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել Կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար»,- ասված է հրապարակման մեջ։

--00--ՍԳ