Աշխատանքից ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարը․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին որոշում է ստորագրել Վազգեն Հարությունյանի՝ աշխատանքից ազատման մասին:

Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վազգեն Հարությունյանին 2022 թվականի ապրիլի 12-ից ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

Նշվում է, որ Հարությունյանին պաշտոնից ազատելու հիմք է հանդիսացել անձնական դիմումը։

--00—ԼՄ