Եթե Արցախը հանձնել ենք, ինչպե՞ս է ընդդիմությունը մեկնել Արցախ. Լուսինե Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

««ՔՊ»-ն խնդիր չի տեսնում, որ Արցախի դրոշը մեծարվի, և ԱԺ-ից որևէ մեկը դրոշը չի հեռացրել, թեք էր դրված, գեղեցիկ չէր դրոշը պառկած թողել՝ ուղղել են: Արցախի դրոշն ԱԺ-ում ամենուր դրված է, և չենք հեռացնում, կեղծ օրակարգ է, թե ՔՊ-ն վախենում է Արցախի դրոշից»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից ԱԺ ամբիոնից Արցախի դրոշը հեռացնելու հանգամանքին:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ իշխանությունը՝ խաղաղության դիմաց Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, պատգամավորն ասաց.

«Եթե Արցախը հանձնել ենք, ինչպե՞ս է ընդդիմությունը մեկնել Արցախ, կամ ասում են՝ Արցախը կապիտուլյացիայի ենք ենթակել, բայց այնտեղ կա իշխանություն, ինքնավար հանրապետություն է, թող ընդդիմությունը կողմնորոշվի կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ ոչ: Ընդդիմությունը երբևէ հանդիպե՞լ է Փաշինյանին, ի՞նչ գիտի, որ Արցախը  ճանաչելու ենք Ադրբեջանի կազմում»:

--00--ԱՀ