Սա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է․ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Արցախ ընդդիմադիմադիր պատգամավորների մուտքն արգելելուն: Գրառման մեջ ասվում է.

«Ընկերներ ջան, այն, ինչ այսօր կատարվեց թե՛ առավոտյան ԱԺ-ում իշխանական պատգամավորների կողմից, թե՛ դրանից հետո Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում սահմանափակումներ, հատուկ «սև ցուցակներ»... անասելի էր: Մյուս կողմից սենց իրավիճակներում ես հիշում եմ, որ Արցախի համար սխրանքներ են գործել մեր Հերոսները, մարտիրոսվել են հազարները: Հաղթահարել են առաջին հայացքից անհաղթահարելի դժվարությունները: Հենց հաղթահարել են:

Այս իրավիճակը զզվելի էր` միանշանակ: Ընկճվելու առիթ էր` երբեք: Պարզապես սա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է: Չի լինելու այդպես: Միասին թույլ չենք տալու»:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթի ժամանակ Արցախի դրոշը փակցրել էր ԱԺ ամբիոնին, ինչից հետո հայտարարել, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նիստին և մեկնում է Արցախ, քանզի համարում է, որ Արցախը վտանգված է: Օհանյանի հայտարարությունից հետո նրանց նախաձեռնությանը միացել էր նաև «Պատիվ ունեմ» խբմակցությունը: Սակայն ԱԺ փոխնախագահ Իշխանը Սաղաթելյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:

--00--ԱՀ