Միրզոյանն ու Լավրովը քննարկել են խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

նկար

Լավրովը Հայաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ՌԴ աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վրա:

Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

--00—ԼՄ