Փաշինյանը վաղուց Արցախը հանձնել ա, Հայաստանն էլ կկործանի, եթե մնա իշխանության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցում իջեցնել հայկական կողմի նշաձողը։ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրե՛ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»», - ասել էր Փաշինյանը։

24News-ը քաղաքացիների շրջանում հարցում իրականացրեց Փաշինյանի հայտարարության շուրջ։

«Ընդհանրապես կփորձեմ չարձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որովհետև անընդունելի են իր բոլոր ասածները», - ասաց քաղաքացիներից մեկը։ 

«Նիկոլ Փաշինյանը վաղուց Արցախը հանձնել է։ Խնդիրն այն է, որ մենք շարունակաբար մեր գոյությունը պահում ենք, ուղղակի հանձմանն ուղղված քայլերը Նիկոլ Փաշինյանը բացահայտ դեռ չի արել։ Դրան, ինձ թվում է, մոտ ապագայում բոլորս ականատես կլինենք», - ասաց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։