4-րդ խոսափող էլ չունեմ/Ես ու Փաշինյանը 1 նմանություն ունենք/ 96-ի թաքստոցիս տեղը չեմ ասի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Հոկտեբերի 27-ը փոխեց Հայաստանի ուղղվածությունը, ինչի արդյունքում 2020-ին հասանք խայտառակ պարտության: «Մերձքաղաքակա զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ վերհիշելով 1999 թվականի ողբերգական օրվա մանրամասները:

Նախկին պատգամավորը խոսել է նաև Հայաստանի 4 ղեկավարների սխալների մասին՝ ընդգծելով, որ նրանցից ոչ ոք լավ քաղաքական գործիչ չէր: 

Հաղորդման շրջանակում Արշակ Սադոյանն անդարադարձել է նաև իր և Նիկոլ Փաշինյանի նմանության, իրեն վարկաբեկող տեսանյութի պատճառով իմիջի անկման, 4-րդ խոսափող այլևս չունենալու մասին, ինչպես նաև խոստովանել, որ 82 տարեկանում ունի կյանքի գործ, որն իրականացնելու դեպքում կհամարի՝ ոչ միայն հասել է իր քաղաքական գործունեության պիկին, այլև անցել է այն:

Արշակ Սադոյանը խոստովանել է, որ քաղաքականության մեջ բազմաթիվ սխալներ է գործել, բայց հիմա էլ պատրաստ չէ բարձրաձայն ասել դրանք, որպեսզի չվնասի մյուսներին: Իսկ անձամբ իրեն վերաբերող ամենակոպիտ սխալն այն է համարում, որ չկարողացավ աշակերտներ ստեղծել:

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի. 

00:00 Անոնս,
01:38 4-րդ խոսափողը մեր տանն է, Արթուր Բաղդասարյանն է նվիրել,
04:18 Վատ եմ զգում իմ իմիջի պակասի պատճառով,
06:16 Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև 1 նմանություն կա,
10:55 1972-ից 1986-ն անհույս էի քաղաքականության մեջ,
15:43 Արշակ Սադոյանը նախո՞րդ, թե՞ հաջորդ բջիջների շարունակությունն է,
18:37 1996-ի թաքստոցիս տեղը չեմ ասի, կարող է էլի պետք գա,
20:10 Մեղադրում եմ Ռոբերտին ու Սերժին,
22:17 82 տարեկան եմ. կյանքի 1 գործ ունեմ,
23:42 Ինձ փորձել են «վերբովկա» անել,
27:17 Հոկտեմբերի 27-ը զգացածս ամենադաժան պահերից մեկն է,
29:51 Տեր-Պետրոսյանին մեղադրում եմ. կոպտագույն սխալ արեց,
30:03 4 ղեկավարներից ոչ ոք լավ քաղաքական գործիչ չէր,
35:41 4-րդ միկրոֆոն է՛լ չունեմ. դժվար է,
37:19 Չէի ասի՝ տանը վեճ չի լինում. այդպես հետաքրքիր չէ,
39:36 Չկարողացա աշակերտներ ստեղծել. ամենակոպիտ սխալս է:

Մանրամասները՝ տեսանյութում։