Թող Տիրոջ Սուրբ Հարությունը մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ խոնարհություն, իմաստություն պարգևի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հարության տոնի առթիվ:

«Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Թող Տիրոջ Սուրբ Հարությունը մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ խոնարհություն, իմաստություն և այս տոնի ողջ խորհրդի գիտակցմամբ ապրելու և արարելու ողջախոհություն պարգևի։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։ Մեզ և ձեզ մեծ Աւետիս»,- նշված է ուղերձում:

--00--ԱՀ