Դիմել ենք ԱԳՆ-ին՝ հավաստիանալու, որ ենթադրյալ պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

պրելու

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի։ Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

«1992 թ. հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշում, որը շարունակում է ուժի մեջ մնալ՝ համարվելով Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման կարևորագույն փաստաթուղթ։ 

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992 թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: