«Ռեալը» հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

,

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային» եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Առաջին խաղակեսում «Սեւիլիան» հաղթեց 2։0 հաշվով՝ 4 րոպեում խփելով երկու գոլը։ 21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, 25-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան։

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» կարողացավ երեք գոլ խփել։ 50-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, 83-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի պաշտպան Նաչոն։ Արքայական թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

32 խաղից հետո «Ռեալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սեւիլիան» (32 խաղ) երրորդն է՝ 60 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» անցկացրել է 30 հանդիպում եւ նույնպես ունի 60 միավոր։ 

 

--00--ՆՍ