Ապօրինի ծառահատում Գուգարքում․ ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News

ն

Ապրիլի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ Փամբակ գյուղում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա: Փայտ էր թափված նաև մեքենայի հետնամասում, գետնին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Լոռու մարզի ոստիկանությունը։

Պարզվեց է փայտանյութն ու մեքենան պատկանում են նույն գյուղի 34-ամյա մի բնակչի։
Նա օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են։
--00--ՆՍ