Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News

․

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

67 կգ քաշային Արես Հակոբյանը 5:0 հաշվով հաղթեց Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիին: Եզրափակիչում Արես Հակոբյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախը:

60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձյալ 5:0 հաշվով պարտության մատնեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավային: Ոսկե մեդալի համար մենամարտում հայ մարզիկի մրցակիցը կլինի բուլղարացի Կիրիլ Բարիսովը:

Երեկոյան եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

 

--00--ՆՍ