Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

download_3.thumb_.png

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան (ARMA), գրում է fontanka.ru-ն:

«Կատարվեց մի բան, որը մենք չէինք սպասում. ամբողջովին համաձայնեցված ցուցահանդեսը, մեր վերահսկողությունից անկախ պատճառներով, խափանվեց հենց վերջին պահին ... Մի քանի օր, անդադար, մենք աշխատել ենք խնդրի լուծման ուղղությամբ, սակայն հնարավոր չի եղել լուծել»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

Դրանում ասվում է նաև, որ խնդիրը փորձել են լուծել, այդ թվում՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսության մակարդակով։

Ցուցահանդեսը պետք է բացվեր «Ռուսաստան՝ իմ պատմությունը» պատմական զբոսայգում։ ARMA-ն գրում է, որ այժմ միջոցառման այլ վայր է փնտրում։

--00--ՀԶ