Մայք Թայսոնն ինքնաթիռում ուղևորի է ծեծել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
 

․

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնբ ինքնաթիռում թռիչքից առաջ ուղևորի է ծեծել, հաղորդում է TMZ-ն։

55-ամյա բռնցքամարտիկը Սան Ֆրանցիսկոյից մեկնելիս է եղել Ֆլորիդա։ Հետեւի շարքում նստած տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ փորձել է զրուցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդի հետ, որը նրան մի քանի անգամ զգուշացրել է, այնուհետեւ մի քանի հարված հասցրել դեմքին։

Տուժած ուղեւորը ստացել է բուժօգնություն եւ դիմել ոստիկանություն։ Մայք Թայսոնը լքել է օդանավը։

 

--00--ՆՍ