Ոստիկանները ձերբակալել են Միկա Բադալյանին՝ հակառուսական քարոզիչների դեմ անցկացված ակցիայի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ոստիկանությունը ձերբակալել է բլոգեր Միկա Բադալյանին, ով հայտնի է իբրև «Ազատագրում» շարժման ղեկավար: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է «Հայրենիք» կուսացության անդամ Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի Բադալյանի ձերբակալությունը պայմանավորված է հինգշաբթի Ռուսաստանի դեսպանության դիմաց հակառուսական ակցիայի ժամանակ Բադալյանի գործողություններով:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ու մի քանի այլ հակառուսական ակտիվիստներ Ուկրաինայի, ԵՄ և ՆԱՏՕ-ի դրոշներով ակցիա էին փորձում իրականացնել ՌԴ դեսպանության դիմաց: Միկա Բադալյանն ու իր կողմնակիցները պահանջում էին իջեցնել Ուկրաինայի դրոշը՝ հայտարարելով, որ Կիևը 44-օրյա պատերազմի ընթացքում հնարավորինս օգնել է Ադրբեջանին՝ տրամադրելով անգամ ֆոսֆորային զենք:

Մանրամասները՝ տեսանյութում։