Ապրիլի 24-ը` որպես «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության» օր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Հասարակական

Արգենտինայի փոխվարչապետ Քրիստինա Կիրշները  Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրառման մեջ, մասնավորապես, նշված է.

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելից: 2006 թվականից ի վեր, երբ Նեստոր Կիրշները առաջ քաշեց 26.199 օրենքը, ապրիլի 24-ը հաստատվեց որպես «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության» օր՝ դարձնելով մեզ այն սակավաթիվ երկրներից մեկը, որը պաշտոնապես ճանաչեց այն»: