ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է ուկրաինական դիրքերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

download_2.thumb_.png

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի մարտական կիրառումը, գրում է rg.ru-ն։ 

Նշվում է, որ բարձր ճշգրտության հրթիռային հարձակում է իրականացվել Ուկրաինայի Զինված ուժերի կարևոր ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա։

Նախքան հարձակումը ռուսական ռազմական հետախուզությունը պարզել է, որ անգարների պահեստներում կենտրոնացված է Ուկրաինայի Զինված ուժերի զենքն ու զինտեխնիկան:

Տեսանյութը՝ այստեղ:

--00--ՀԶ