Ընդդիմությունը պատրաստ է Արցախն ու Հայաստանը վարի տալ, միայն թե իշխանության գա՝ վենդետա սկսի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

«ԵԱՀԿ Մինսկի խումբը 25 տարի նույն բանն է պահանջել, բայց նախկին իշխանությունը հետաձգել և տարբեր մահանաներ է բռնել: Սերժ Սարգսյանը միշտ ասել է, որ յոթ շրջանները պատրաստ է տալ, բայց Ադրբեջանը պահանջել է, որ Արցախը մտնի իր կազմում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու միջազգային հանրության պահանջին:

Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց ռուս- ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստանը երկու քարի արանքում է՝ ՌԴ-ն առանձին է ուզում Արցախի հարցը լուծել, Ֆրանսիան, ԱՄՆ-ն՝ առանձին:

Անդրադառնալով Արցախը փրկելուն ուղղված ընդդիմության կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, պատգամավորը նշեց. «Ընդդիմությունը 20 տարի իշխանության էր, թող Արցախը փրկեր, այդ հարցը լուծեր, պատերազմ բերեցին ժողովրդի գլխին։ Եթե Արցախ փրկող են, թող իրենց ընտանիքները վերցնեն գնան իրենց ծննդավայր, թիմակիցներն էլ իրենց հետևից կգնան, ինչքան շատ մարդ լինի Արցախում, այնքան ամուր կլինի Արցախը: Ընդդիմությունը պատրաստ է Արցախն ու Հայաստանը վարի տալ, միայն թե իշխանության գա՝ վենդետա սկսի»:

Մանրամասները՝ տեսանյութում։