ՔՊ-ում վախեցած են մեր պայքարից, բայց «սամասուդ» չի լինելու, մեղավորները կանգնելու են դատարանի առջև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ՔՊ-ում վախեցած են մեր պայքարից, բայց «սամասուդ» չի լինելու, մեղավորները կանգնելու են դատարանի առջև։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՔՊ-ում անհանգստացած են և դրանից ելնելով ցուցում ունեն անլրջացնել պայքարը կամ էլ չնկատելու տալու փորձեր անել։ 

Վանեցյանը նշեց, որ սա պայքար է հանուն Հայաստանի և Արցախի, և ինքը պատրաստ է նույնիսկ զոհել իր կյանքը հանուն հայրենիքի անվտանգության և ինքնիշխանության։

Խոսելով ընդդիմությանը վերագրվող «ռևանշիստ» պիտակման մասին, նա պատասխանեց, որ եթե ռևանշիստ ասելով նկատի ունեն Արցախի օկուպացված տարածքները հետ բերելը, ուրեմն իրենք ռևանշիստ են։ 

Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ մենք պատերազմից չպետք է միշտ վախենանք, քանի որ վախենալով կարող ենք դառնալ թրքահպատակ։ 

«Փաշինյանը չի կարող փակ սենյակում հավասարը հավասարի խոսել Ալիևի հետ, այդքան վիրավորանքներից հետո ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը և հետևում է, որ հանուն Արցախի և Հայաստանի Փաշինյանը պետք է գնա, իսկ մենք էլ պետք է ընդհատենք պարտությունների անիվի ընթացքը»,-հավելեց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։