Փաշինյանը փակում է բոլոր դռները, նա չի կարող բանակցել մեկի հետ, ով իրեն հարբեցող ծաղրածու է անվանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Փաշինյանը փակում է մեր հնարավորությունների դռները, նա չի կարող բանակցել մեկի հետ, ով իրեն հարբեցող ծաղրածու է անվանել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝  Թուրքիան իրականացնում է հայկական գործոնը վերացնելու քաղաքականություն։ «Դա է այդ պետության նպատակը, ավելի շուտ՝ այդ պետության երկարաժամկետ ստրատեգիական շահն է հայկական գործոնի վերացումը։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում»,-ասաց ընդդիմադիր պատգամավոր։ 

Խոսելով ընդդիմության նախաձեռնած պայքարի մասին՝ Վարդանյանը նշեց, որ իշխանությունը ջղաձգվում է, երբ ընդդիմությունն ակցիա է անում, բայց իրենք հետևողական քայլերով հասնելու են իրենց նպատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։