Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հյուրընկալել ենք Արցախի կառավարության անդամներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Քննարկել ենք Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները»,- գրել է վարչապետը: