Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթները, պատանդներին չի վերադարձնում․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-անյակը։  Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պաշտոնական առաջին այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական կապերի վրա; Եվ ուզում եմ փաստել, որ անկախությունից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ՀՀ գլխավոր դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթները և չի վերադարձնում հայ պատանդներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ