Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը՝ սուտ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

սահման

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - նշված է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ