Նախկիններից ազատվելու համար պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Նախկիններից ազատվելու համար պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ մարդիկ վճռական են հեռացնելու հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն՝ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Ղազարյանի՝ վարչապետ Փաշինյանը հայ ժողովրդի 5000 տարվա պատմության ամենամեծ թշնամին է։ 

Խոսելով նախկինների և ներկաների թեմայի վերաբերյալ՝ Ղազարյանը նշեց, թե Փաշինյանն էլ է նախկին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն է ամենամեծ թալանչին։ Նրա կարծիքով՝  Փաշինյանի թալանածի վերաբերյալ մանրամասները ի հայտ կգան իշխանափոխությունից հետո։ 

Մանրամասները՝ տեսանյութում։