Արմեն Գրիգորյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

f62726dfa1b04a_62726dfa1b060.thumb_.jpg

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Երկուստեք բարձր է գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների ընթացքը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում անվտանգային խնդիրների լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ:

Քննարկվել են տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցերում Վրաստանի միջնորդության հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ ինչի շրջանակներում կիսվել են իրենց երկրների մարտահրավերների կառավարման փորձով:

--00--ՀԶ