Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

default (2).jpg

Այսօր գումարվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։

ԿԳՄՍՆ-ից  24News-ին հայտնում են, որ նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի  նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։

Ռեկտորի թեկնածուն ներկայացրել է իր գործունեության ծրագիրը և անդրադարձել բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում Ռուզաննա Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և 0 անվավեր ձայներով ընտրվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։

--00--ՀԶ