Հույս կա, որ հայկական ադրբեջանական անկլավները կմնան ՀՀ, իսկ հայկականը՝ Ադրբեջանի կազմում. ԱԽՔ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է անկլավների հարցին։

«Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել։ Քանի որ երկու կողմից էլ անկլավ կա, իսկ դուք գիտեք, որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկալվներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են․․․ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել։

Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»,-ասել է Արմեն Գրիգորյանը։