Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

հասարակական

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։