ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտն ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ սարքավորումներ է նվիրել ՀՀ ԱԻՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ: 

Ինչպես տեղեկացնում են ԱԻ նախարարությունից, արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Դեվիդ Վեյշարը, գործակալությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից այլ պաշտոնյաներ։

--00--ԱԱ