ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 9-ին կայցելի Մոլդովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մայիսի 9-ին կայցելի Մոլդովա, կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կուսումնասիրի ուկրաինացի փախստականների հետ կապված իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի նախագահ Մայա Սանդույի և վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ, ինչպես նաեւ կայցելի փախստականների ընդունման կենտրոն»,-ասել է նա:

--00--ԱՀ