Մեծ Բրիտանիայում հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1082696_1_v1.thumb_.jpg

Միացյալ Թագավորության առողջապահության գործակալությունը հաստատել է երկրում մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու եզակի դեպքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԹ կառավարության պաշտոնական կայքը:

Հիվանդը վերջերս վերադարձել է Նիգերիայից, որտեղից էլ ենթադրաբար վերցրել է վարակը:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:

ՄԹ կառավարությունից հայտնել են, որ բնակչության շրջանում վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է:

Այս պահին վարակված բրիտանացին գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: Նշվում է, որ այս պահին փորձում են հայտնաբերել նրա հետ շփում ունեցած անձանց շրջանակը՝ նրանց համապատասխան տեղեկատվությամբ ու առողջապահական խորհրդատվությամբ ապահովելու նպատակով: Այդ անձանց շարքում են նաև վարակակրի հետ նույն ինքնաթիռի մեջ գտնված ուղևորները:

--00--ՀԶ