Ադրբեջանի ԱԳՆ-ն բարձրացրել է Տիգրանաշենի և Տավուշի յոթ գյուղերի հարցը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

նկար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Հայաստանի Տավուշի մարզի յոթ գյուղերի և Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի (խորհրդային տարիներին այս տարածքները եղել են անկլավներ Հայաստանի տարածքում՝ պատկանելով Ադրբեջանին, Տիգրանաշենն Ադրբեջանում Քյարքի են անվանում - խմբ.) հարցը պետք է լուծվի սահմանագծման և սահմանազատման ընթացքում։ 

«Այս գյուղերի վերադարձն Ադրբեջանի կազմ կլուծվի բանակցությունների ընթացքում», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ հինգշաբթի կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ անկալվների հարց բանակցությունների ընթացքում չի քննարկվում, սակայն Երևանը հույս ունի, որ ադրբեջանական անկլավները կմնան Հայաստանի կազմում, իսկ հայկականները՝ Ադրբեջանի։

--00—ԼՄ