Սևանա լճում 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները կրկին արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

․

Մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից նավակով Սևանա լիճը մտած և չվերադարձած քաղաքացիների որոնողական աշխատանքներն այսօր ևս ավարտվել են անարդյունք:

Մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին 32 փրկարար ծառայող, թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

--00--ԱՀ