Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը, մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

123

Մայիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Hayasa տիպի մոտոցիկլը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորինմինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։  

նկար

--00—ԼՄ